Բաստան վթարի է ենթարկվել

Բաստան վթարի է ենթարկվել, հայտնում է SHOT-ը։ Ռեփերը Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ Արենայում» իր համերգից հետո մեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի:

Արտիստի Maybach-ում աշխատել են անվտանգության բարձիկները: Նախնական տվյալներով՝ ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Վթարի պատճառները պարզվում են։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Բաստան կնոջը 70 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենա է նվիրել: