Մայքլ Բի Ջորդանը վթարի է ենթարկվել

Երկրպագուները դեռ չէին հասցրել ուրախանալ, որ Մայքլ Բի Ջորդանը կմասնակցի «Ես լեգենդ եմ» ֆիլմի շարունակությանը, երբ արդեն անհանգստանում են դերասանի առողջության համար: Մայքլը վթարի է ենթարկվել, հայտնում է TMZ-ը։

Մայքլ Բի Ջորդանը Հոլիվուդում իր Ferrari-ով բախվել է կայանված նույն գույնի Kia-ին: Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ ոչ մի նշան չի գտել, որ դերասանը գտնվել է ապօրինի նյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Ըստ հրապարակման՝ զոհեր և վիրավորներ չկան, վնասը պատճառվել է միայն ավտոմեքենաներին։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։

Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ ռեփեր Բաստան ևս վթարի է ենթարկվել։