ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին դուրս է գրվել Մարիինյան հիվանդանոցից։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լենսովետի անվան թատրոնին։
«Լարիսան (դերասանի կինը՝ Լարիսա Լուպիանը) այսօր Միշային տուն է տարել։ Նա իրեն լավ է զգում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Անցած երեքշաբթի` նոյեմբերի 28-ին, արտիստի որդին՝ Սերգեյ Բոյարսկին, հայտնել էր, որ հայրը սրտի կաթված է տարել, բայց արդեն լավ է զգում և գտնվում է սովորական հիվանդասենյակում։
Միխայիլ Բոյարսկու կինը՝ Լենսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Լարիսա Լուպիանը, գործակալության հետ զրույցում ասել էր, որ ամուսնու հոսպիտալացումը պլանային է եղել, և նրա հետ ամեն ինչ կարգին է: