Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի նոր դեմքն է

Օրերս Balencciaga նորաձևության տունը հայտարարեց, որ իր հարաբերությունները դերասանուհի Նիկոլ Քիդմանի հետ նոր մակարդակի է հասցրել՝ նա դարձել է ապրանքանիշի նոր դեսպանը, այս մասին հաղորդվում է պաշտոնական կայքում։

«Բալենսիագան ինձ հետ է եղել իմ կյանքի ամենահիշարժան փորձառությունների ժամանակ՝ իմ հարսանիքից մինչև «Օսկար» կարմիր գորգեր: «Ես ոգևորված եմ Balenciaga-ի հետ որպես դեսպան համագործակցելու համար և անհամբեր սպասում եմ միասին ավելի շատ հիշողություններ ստեղծելուն», – նշել է Քիդմանը:

Ի դեպ, դերասանուհին նախկինում գերադասում էր պաշտոնական միջոցառումներին ներկայանալ Balenciaga լուքերով, իսկ այժմ դրա համար իսկապես պատճառ կունենա։ Նա նաև 2022 թվականին Փարիզում մասնակցել է կուտյուրային հավաքածուի ցուցադրությանը։

Հիշենք, որ այս տարվա օգոստոսին Balenciaga-ն նոր էջ սկսեց նորաձևության տան պատմության մեջ, երբ հայտարարեց ապրանքանիշի առաջին դեսպանների անունները։ Նրանք էին ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը և թայլանդացի դերասան Կրետե Ամնուեյդեչակոնը։ «Իրենց կրեատիվությամբ, արժեքներով և կյանքի նկատմամբ մոտեցումներով նրանք ներկայացնում են ժամանակակից Balenciaga հասարակությունը», – հայտնել էին ապրանքանիշի ներկայացուցիչները: