Վանեսա Հաջենսն ամուսնացել է Մեքսիկայում

Վանեսա Հաջենսը և 27-ամյա բեյսբոլիստ Քոլ Թակերը հանգստյան օրերին ամուսնացել են Թուլումում, հայտնում է People-ը։ Սոցցանցերում հայտնվել են զույգի և նրանց ընկերների հարսանեկան լուսանկարները ծովափնյա հարսանիքից:

34-ամյա դերասանուհու հարսանյաց զգեստով լուսանկարը հրապարակել է նրա մենեջեր Էվան Հենին։ «Շնորհավորում եմ Վանեսային և Քոուլին այս շաբաթավերջին իրենց գեղեցիկ հարսանիքի կապակցությամբ: Ուրախ եմ ձեզ երջանիկ տեսնելու համար:- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Վանեսային և Քոուլին առաջին անգամ միասին տեսել են 2020 թվականի նոյեմբերին, երբ նրանց նկատել էին Լոս Անջելեսում ձեռք բռնած զբասնելիս: Նրանք փետրվարին հայտարարեցին իրենց նշանադրության մասին Փարիզում: