Երկրպագուները քննադատել են Սելենա Գոմեսի նոր կերպարը

Սելենա Գոմեսը վերջերս քննադատությունների փոթորիկ է առաջացրել իր արտաքինով ոչ միայն հեյթերների, այլև երկրպագուների կողմից։ Մինչև վերջերս նրան ասում էին, որ նա ավելորդ քաշ ունի և պետք է ինչ-որ բան անի դրա դեմ։ Սակայն երգչուհու փոփոխված կազմվածքը միայն այն բանի հետևանքն է, որ աղջիկը պայքարում է աուտոիմուն հիվանդության դեմ։

Նախօրեին կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի երրորդ պարահանդեսը։ Նման միջոցառման համար Սելենան ընտրել է փեշով սև զգեստ, որը զարդարված է եղել արծաթագույն վարդերով, իսկ իր տեսքը լրացրել է ձեռնոցներով։

«Սելենան չի կարող լավ տեսք ունենալ բոա կոնստրուկտորային զգեստով», «Սելենայի զգեստը շատ ավելի լավ տեսք կունենար առանց այդ ամանորյա զարդարանքի ուսերին», «Սելենայի զգեստն ամենևին էլ գեղեցիկ չէ», – գրել են բաժանորդները։

Ի դեպ, միջոցառմանը ներկա է եղել նաև Ջասթին Բիբերի ներկայիս կինը՝ Հեյլի Բիբերը։ Սուպերմոդելը նույնպես քննադատության է արժանացել իր կերպարի համար: