Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի՝ քաղցկեղ ունենալու մասին լուրերը շոկի ենթարկեցին ու տխրեցրին հազարավոր մադրկանց։ Հիմա դերասանուհին բուժվում է մոսկովյան բժշկական թանկարժեք հաստատություններից մեկում։
Նրա մտերիմներին աջակցում ու հույս են տալիս ոչ միայն բազմաթիվ երկրպագուներն ու ընկերները, այլ նաև ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերը։
Օրեր առաջ Դմիտրի Շեպելևը, ում կինը՝ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, նույնպես տառապում էր գլխի ուռուցքի պատճառով, խորհուրդ է տվել Զավորոտնյուկի մտերիմներին չհուսահատվել և մաղթել է նրանց տիտանական ուժ՝ խորհուրդ տալով իրենց ցավով կիսվել հասարակության հետ և չթաքցնել այն։
Զավորոտնյուկից օրեր առաջ խոսել է նաև ռուս հայտնի հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան։
«Վերջին անգամ ես Անյային հանդիպել եմ Երևանում։ Նա բարձր տրամադրությամբ էր, ժիր ու առույգ։ Կյանքով լի Անյան իր ուժեղ էներգետիկայով ու միշտ զվարթ տրամադրությամբ վարակել էր նաև մեզ։ Ես ոչ մի տարօրինակ բան նրա պահվածքում չեմ նկատել։ Զավորոտնյուկը բողոքում էր միայն հայկական կերակուրներից»,- պատմում է Անֆիսա Չեխովան։
Հիշեցնենք, որ նրանք իրար հանդիպել են ապրիլ ամսին, սակայն Զավորոտնյուկի մտերիմների պնդմամբ՝ արդեն մի քանի ամիս է, ինչ բժիշկներն ախտորոշել են նրա մոտ այդ սարսափելի հիվանդությունը։