Արդեն քանի տարի տոնածառը չենք փոխում, Արմանն է այդպես ուզում. Անահիտ Սիմոնյան

Երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, որդու հետ զարդարել է տոնածառը։ Երգչուհին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ընթացքից:

«Մի քիչ մեր ամանորյա տրամադրությունը՝ ձեր լրահոսում։ Մենք արդեն մի քանի տարի չենք փոխում տոնածառը։ Այդպես Արմանն է  ուզում, այդ պատճառով մեզ մոտ գլամուրային չստացվեց, բայց մենք սիրում ենք այդ գործընթացն ու էմոցիաները։

Մեզ համար կարևոր չէ ամանորյա եղևնու շքեղությունը, մենք արժևորում ենք դրա յուրաքանչյուր հին խաղալիք, քանի որ դրանցից ամեն մեկում մեր անցյալն է, որն անգին է։ Շնորհավոր Ամանոր»,- ինստագրամում հրապարակած տեսանյութին կից գրել է երգչուհին։