Անի Քրիստին երեխայի է սպասում (լուսանկարներ)

Ամերկաբնակ երգչուհի Անի Քրիստին ուրախալի նորությամբ է կիսվել: Երգչուհին նոր ֆոտոշարք է հրապարակել սոցցանցերի իր էջերում՝ հայտնելով հղիության մասին:

«Զգացմունք, որը պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրանալու պարգևն է: Նոր կյանքը, որը ծաղկում է քո սրտի ներքո, օգնում է, որ աշխարհին նայես այլ լույսի ներքո: Դու ընդմիշտ փոխվում ես, անասելի օրհնվում և լցվում մեղմությամբ, որը միայն երեխան կարող է պարգևել»,- լուսանկարները մեկնաբանել է Անին:

Երգչուհին բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել մեկնաբանությունների բաժնում, նրանց թվում է նաև երգչուհի Արմինկան, որը գրել է. «Անի ջան, անսահման ուրախ եմ քեզ համար»: