Անի Քրիստին դուստր է լույս աշխարհ բերել

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին սոցցանցերի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում գեղեցիկ կարգավիճակում է: BRAVO.am-ի հետ զրույցում 37-ամյա երգչուհին հայտնել է, որ դուստր է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 21-ին. «Նրա անունն Էյվա է: Հրաշալի եմ զգում մայրիկի կարգավիճակում»: 

Սոցցանցային իր էջում էլ նա գրառում էր կատարել. «Զգացմունք, որը պետք է ապրի յուրաքանչյուր կին՝ մայրանալու պարգևն է: Նոր կյանքը, որը ծաղկում է քո սրտի ներքո, օգնում է, որ աշխարհին նայես այլ լույսի ներքո: Դու ընդմիշտ փոխվում ես, անասելի օրհնվում և լցվում մեղմությամբ, որը միայն երեխան կարող է պարգևել»: