Դալիթա Ավանեսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի Դալիթա Ավանեսյանն այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Կախվածություն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի քրոջը:

Հենց այդ դերի համար դերասանուհին դիմել է արտաքին փոփոխությունների՝ փոփոխելով սանրվածքը: 

Դերասանուհին նոր լուսանկարներով կիսվել է ինստագրամյան իր էջում: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է (theeiconn):