«Ես արել եմ ամեն հնարավոր բան». Նիկոլաս Քեյջը պատրաստ է ավարտել կինոկարիերան

Նիկոլաս Քեյջը, ով հաջորդ ամիս կդառնա 60 տարեկան, խոստովանել է, որ մտածում է կարիերան ավարտելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Vanity Fair-ը։

«Ինձ երևի ևս երեք-չորս ֆիլմ է մնացել»,- ասել է հոլիվուդյան աստղը։ «Ես զգում եմ, որ ասել եմ այն, ինչ պետք է ասեի: Կարծում եմ՝ արեցի հնարավոր ամեն ինչ… Ցանկանում եմ բարձր նոտայով հրաժեշտ տալ»,- կարիերայի ավարտը մեկնաբանել է դերասանը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ պատրաստ է իրեն փորձել, օրինակ, հեռուստասերիալում։

Հիշեցնենք, որ Նիկոլասն այժմ երջանիկ է Ռիկա Շիբատայի հետ։ Նրանց առաջին անգամ միասին նկատել են 2020 թվականին։ Մեկ տարի անց դերասանը FaceTime-ի միջոցով ամուսնության առաջարկ է արել սիրելիին և փոստով ուղարկել սև ադամանդե մատանի։ Մեկ ամիս անց զույգն ամուսնացել է Լաս Վեգասի Wynn կազինոյում։