Բրիթնի Սփիրսի հոր ոտքն անդամահատել են

Բրիթնի Սփիրսի հոր ոտքը կտրել են: Այս մասին հայտնում է TMZ-ը։ Վիրահատությունն արել են տղամարդու օրգանիզմ ներթափանցած վարակի պատճառով, և այն հեռացնելու մի քանի փորձերից հետո բժիշկները որոշել են անդամահատել վարակված վերջույթը:

Ըստ աղբյուրի՝ նա վիրահատվել է մեկ ամիս առաջ։ Հենց այդ ժամանակ էլ լուրեր հայտնվեցին, որ երգչուհու հայրը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։ Աղբյուրները նաև պատմում են TMZ-ին, որ Բրիթնին վերջերս մեղմացել է հոր հանդեպ և պատրաստ է հաշտվել նրա հետ (Ջեյմին նույնպես դեմ չէ դրան):

Ավելի վաղ Բրիթնի Սփիրսի հայրն իր առաջին մեծ հարցազրույցն էր տվել երգչուհու խնամակալությունից ազատվելուց հետո։ Նա 13 տարի վերահսկում և սահմանափակում էր նրա ազատությունը։