Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը՝ ELLE Women in Hollywood-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Արևմտյան շոու-բիզնեսի ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկը՝ դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքն ու երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, հայտնվել են ELLE ամսագրի կազմակերպած Women in Hollywood միջոցառման կարմիր գորգին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: 54-ամյա Լոպեսը կրել է Grace Ling ապրանքանիշի ֆուտուրիստական զգեստ, որն ընդգծել է աստղի բարեմասնությունները:

Մինչդեռ 51-ամյա օսկարկիր դերասանը նախապատվություն է տվել դասական սև կոստյումին: