Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին

Հայաստանը մասնակցելու է 2024 թ-ին Մալմյոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է մասնակից երկրների ցանկը:

«Եվրատեսիլը» կանցկացվի 68-րդ անգամ: Մրցույթը կայանալու է մայիսի 7-ին, 9-ին և 11-ին:

 Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը 14-րդ հորիզոնականում էր՝ 122 միավորով։