Ոչ թե նորից, այլ կրկին. Քարդի Բին և Օֆսեթը ամուսնալուծվո՞ւմ են

Համացանցում լուրեր են պտտվում, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնալուծության եզրին են: Բայց միայն վերջերս երգչուհին հիացած էր ռեփերի նվերով իր 31-ամյակին:

Աստղերն Ինստագրամ սոցցանցում սկսել են իրար չհետևել (այո, այսօրվա իրականության մեջ սա շատ բան է ասում)։ Ինչպես գրում է Page Six-ը, դա տեղի է ունեցել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ երգչուհին հրապարակել է առեղծվածային Stories. «Ես հոգնել եմ մարդկանց զգացմունքները պաշտպանելուց… Ես պետք է ինձ առաջին տեղում դնեմ»:

Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացել են 2017թ.: Երկու տարի անց նրանք դուստր են ունեցել՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։ Զույգը բարդ հարաբերություններ ունի. 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, սակայն ավելի ուշ մտափոխվել էր։