Սելենա Գոմեսի սիրային խոստովանությունն ու Քոուլի արձագանքը

Օրեր առաջ բոլոր լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեման դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսի սիրային խոստովանությունն էր։ Գեղեցկուհին հրապարակավ խոստովանել էր իր զգացմունքների մասին դերասան Քոուլ Սպրոուսին։
Երիտասարդն այս մասին իմացել է միայն սոցիալական կայքերի շնորհիվ և անչափ զարմացել է։
Սիրո այս թեման բացվեց այն բանից հետո, երբ Սելենան հեռուստանախագծերից մեկի շրջանակներում մեկնեց Տեխաս, որտեղ տարիներ առաջ Քոուլի հետ նկարահանվում էր «Զաքի և Կոդիի կայնքը» պատանեկական բազմասերիանոց հեռուստասերիալում։ Նկարահանումներն իրականացվում էին Տեխասի էլիտար դպրոցներից մեկում, որտեղ պատերի վրա մինչ այսօր մնացել են «Սելենա + Քոուլ» գրառումները։
«Մենք սրանք գրել ենք, երբ դեռ երեխա էինք։ Հիմա կցանկանայի կրկին խոստովանել իմ զգացմունքների մասին և առաջարկել Քոուլին հանդիպել»,-անկեղծացել է Սելենա Գոմեսը։ Երգչուհու այս հայտարարությանը Քոուլը արձագանքել է հումորով՝ խոստովանելով, որ դեռ տարիներ առաջ է հմայված եղել այս գեղեցկուհիով։
Թե ինչպես կզարգանան զույգի հետագա հարաբերությունները, կտսեսնենք հետո։