Երգչուհի Իվետա Մուկուչյանը ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվել է արտաքին տեսքի փոփոխությամբ: Երգչուհին փոխել է մազերի գույնը՝ դառնալով շիկահեր:
«Կյանքը հետաքրքիր է․․․ մի օր դու կարմիր գորգի վրա դիվա ես, մյուս օրը ցանկանում ես շիկահեր լինել ․․. մյուս օրը դու դեպրեսիայի մեջ ես և ուզում ես միայն ուտելիք պատվիրել, մնալ տանը և դիտել ֆիլմեր, իսկ մյուս օրը առավոտյան քո ուրախ պարն ես պարում և ցանկանում փոխել աշխարհը»,- գրել է նա:
Մեկ այլ սթորիում էլ Իվետան ողջունել է հենց շեկ մազերով: «Hello blondine»,- գրել է նա: