Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»

Թեյլոր Սվիֆթը դարձել է Time ամսագրի «Տարվա մարդ»՝ շրջանցելով Վլադիմիր Պուտինին, Սի Ծինփինին և Բարբի տիկնիկին։

«Սվիֆթի՝ որպես արվեստագետի ձեռքբերումները՝ մշակութային, քննադատական ​​և կոմերցիոն, այնքան շատ են, որ թվարկելը գրեթե անտեղի է թվում: Որպես փոփ աստղ՝ նա Էլվիս Փրեսլիի, Մայքլ Ջեքսոնի և Մադոննայի կողքին է: Որպես երգահան նրան համեմատել են Բոբ Դիլանի, Փոլ Մաքքարթնիի և Ջոնի Միտչելի հետ։ Որպես գործարար կին, նա կառուցել է կայսրություն, որի արժեքը, որոշ գնահատականներով, ավելի քան 1 միլիարդ դոլար է: Եվ որպես հայտնի մարդ, ով մշտապես ուշադրության կենտորում է՝ սկսած իր ժամադրությունից մինչև այն, ինչ հագնում է, նա վաղուց վայելում է մշտական ​​ուշադրություն և գիտի, թե ինչպես օգտագործել այն»,- գրում է Time-ը։

2023 թվականին աստղը փրկել է նաև մի քանի երկրների տնտեսություններ, որտեղ նա շրջագայել է՝ ապահովելով աշխատատեղեր տեղի բնակիչների համար և զբոսաշրջիկների շրջանում երկրպագուների մեծ հոսք: