Բրյուս Ուիլիսի հիվանդությունն ազդել է նրա և ընտանիքի հարաբերությունների վրա

«Առիթն էլ ավելի մտերմացրեց նրանց ընտանիքը։ Ոչ ոք չգիտի, թե որքան ժամանակ է մնացել Բրյուսին, և, հետևաբար, աղջիկները բառացիորեն ամեն րոպեն նրա հետ են անցկացնում»,- US Weekly-ին հայտնում է դերասանի ընկերը:

Այսօր Բրյուսի վիճակը ծանր է, և նրա համար գնալով դժվարանում է խոսելը։ Այնուամենայնիվ, նրա ընտանիքը լիովին աջակցում է նրան, նրա կինը՝ Էմմա Հեմինգը, նախկին կինը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև հինգ դուստրերը՝ Ռումերը, Սկաուտը, Թալուլլան, Էվելինը և Մեյբելը, նրանք բոլորն ապրում են նրա հետ ամեն օր այնպես, ասես դա իրենց վերջինն է։

«Նա 24/7 ուշադրության կենտրոնում է և միշտ նրա հետ է ընտանիքի առնվազն մեկ անդամ»,- պատմել է մեկ այլ աղբյուր՝ ասելով, որ դերասանի նախկին կինը ամեն օր այցելության է գնում։

Ցավոք, վերջին ամիսներին Բրյուսի առողջական վիճակի բարելավում չի նկատվել։ Հիշեցնենք, որ 2022 թվականին հանրությանը հայտնի դարձավ, որ բժիշկները հոլիվուդյան դերասանի մոտ հայտնաբերել են անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն FTD (ֆրոնտոտեմպորալ դեմենցիա):