Անջելինա Ջոլին խոսել է Բրեդ Փիթից բաժանվելուց հետո կյանքի մասին

Արդեն մի քանի տարի է անցել հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի աղմկահարույց ամուսնալուծությունից։ Դերասանուհուն ավելի ու ավելի քիչ կարելի է տեսնել սոցիալական միջոցառումների ժամանակ, նա հակված է մեկուսության և այժմ նույնիսկ մտածում է Լոս Անջելեսից Կամբոջա տեղափոխվելու մասին։

«Սա մասն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ ամուսնալուծությունից հետո: Ես կորցրել էի նախկինի պես ազատ ապրելու և ճանապարհորդելու ունակությունը։ Ես կտեղափոխվեմ, երբ կարողանամ»,- իր մտքերով կիսվել է նա The Wall Street Journal-ի հետ:

Ի դեպ, ամուսնալուծությունից յոթ տարի է անցել, սակայն Ջոլին խոստովանել է, որ այս ամբողջ ժամանակն անցկացրել է ընտանիքի և ընկերների հետ տանը՝ հրաժարվելով իրեն ընտանիքից շեղող աշխատանքային առաջարկներից։
«Մենք պետք է բուժեինք վերքերը: Կան բաներ, որոնցից պետք է վերականգնվել»,- մեկնաբանել է Անջելինան։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծանոթացել են «Միստեր և միսիս Սմիթներ»-ի նկարահանման հրապարակում 2005 թվականին, իսկ 2014 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք հինգ երեխա ունեն՝ Շայլոն, Զահարան, Նոքսը և Վիվիենը, Մեդոքսը և Պաքսը: Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին պայմանագիր է կնքել մի քանի ֆիլմերում նկարահանվելու համար։ Դրանց թվում է Maleficent-ի երրորդ մասը։