Թոմ Հոլանդը մեկնաբանել է Զենդայայի հետ իր հարաբերությունները

Թոմ Հոլանդը եզակի մեկնաբանություն է տվել իր ավելի քան երկու տարվա ընկերուհու՝ Զենդայայի մասին SAG-AFTRA հիմնադրամին տված նոր հարցազրույցում։ «Զենդայան իմ շրջապատից երևի ամենաազնիվն է ինձ հետ, և դա ինձ դուր է գալիս»,- ասել է դերասանը:

Spider-Man-ի աստղը իր գործընկերներին՝ Ռոբերտ Դաունի կրտսերին և Բենեդիկտ Քամբերբեթչին այն դերասանների շարքին է դասել, որոնց դիմում է խորհուրդների համար: «Դաունին շատ ազնիվ է, երբեմն նույնիսկ չափազանց ազնիվ»,- բացատրել է Թոմը: «Ես իսկապես հարգում եմ Ռոբերտի կարծիքը: Նա ինձ շատ բան է սովորեցրել, և ես միշտ գովաբանում եմ նրան, ես սիրում եմ այդ տղային: Եվ ես հիանում եմ նրանով»:

27-ամյա դերասանը հավելել է. «Բենեդիկտ Քամբերբեթչն այն մարդն է, ում ես հաճախ եմ դերասանական կարիերային առնչվող խորհուրդներ խնդրում»:

Թոմ Հոլանդը 2016 թվականից ներկայանում է Փիթեր Փարքերի դերում։ Հենց այդ ժամանակ «Սարդ-մարդը. վերադարձ դեպի տուն» ֆիլմի նկարահանման հրապարակում նա հանդիպեց Զենդայային: Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին հայտնի դարձավ միայն 2021 թվականին։ Սիրահարները նախընտրում են չխոսել իրենց անձնական կյանքի մասին։