Ադելը դարձել է The Hollywood Reporter ամսագրի շապիկի հերոսուհին։ Լուսանկարներում երգչուհին ներկայանում է Valentino-ի,Carolina Herrera-ի, Schiaparelli-ի կերպարներով: Լուսանկարների հեղինակը Ռուվեն Ավանադորն է: Հարցազրույցներից մեկում աստղը խոսել է այն կանանց մասին, ովքեր ազդել են իր ուժի, սեփական հեղինակության և որդու ծնվելուց հետո մոր նկատմամբ վերաբերմունքի մասին։
16 «Գրեմմի» և «Օսկար» մրցանակի դափնեկիրն իր ընտանիքի իգական կողմին ուժի և ոգեշնչման հիմնական աղբյուր է անվանում։ «Ինձ մեծացրել են մայրիկս, մորաքույրս և տատիկս: Եվ նրանք ինձ ավելի ուժեղ են թվացել, քան երբևէ հանդիպած մեկ այլ մարդ: Նրանք զգացել են, թե ինչ է կին լինելը: Եվ դա նրանց [ավելի ուժեղ] է դարձրել»:
Իր ոգեշնչումների ցանկին Ադելը ավելացնում է Բարբրա Սթրեյզանդին, Բեյոնսեին և անգլերենի իր ուսուցչուհուն։ «Բարբրա Սթրեյզանդը նրանցից մեկն է, ես պաշտում եմ նրան. իմ սիրելիներից մեկը: Բեյոնսեն, անկասկած, իմ կուռքն է, ես հետևում եմ նրան: Այնքան շատ դռներ կան, որ ես կարողացել եմ մտնել միայն այն պատճառով, որ ուրիշները բացել են դրանք, իսկ Ես ինձ շատ բախտավոր եմ համարում այս հարցում»:
Մինչև 35-ամյակը Ադելը կարողացել է դառնալ մեր ժամանակների ամենահայտնի երգչուհիներից մեկը և մի քանի անգամ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Ինքը՝ երգչուհին, իր կարիերայի ձեռքբերումները կապում է բախտի ու սեփական հեղինակության հետ։







