Ջենիֆեր Լոպեսը Acces Hollywood-ին ասել է, որ նամակը, որը նա այրում է իր նոր ալբոմում, իրականում ամուսնու՝ Բեն Աֆլեքի կողմից չէ։
Որոշ երկրպագուներ ենթադրում էին, որ 54-ամյա փոփ աստղը այրել է իր ամուսնու՝ Բեն Աֆլեքի հին սիրային նամակը իր նոր՝ This is Me ալբոմի թիզերում… Այնուամենայնիվ, երգչուհին այդ խոսակցությունները դադարեցրել է ELLE Women Awards մրցանակաբաշխության ժամանակ: Երեքշաբթի օրը նրան հարցրել են, թե «Բ» ստորագրված նամակը կապվա՞ծ է ամուսնու հետ։
«Ես երբեք չէի այրի նրա նամակներից որևէ մեկը։ Դու խե՞նթ ես: Դա ռեկվիզիտ էր»,- հարցին պատասխանել է երգչուհին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին թողարկված «This is Me…» ֆիլմի թիզերում կա կադր, երբ երգչուհին վերընթերցում է հին նամակը՝ նախքան այն բուխարու մեջ գցելը։ «Կյանքը դժվար է, բայց դու քաղցր ես։ Շնորհակալություն նվերի համար: Հուսով եմ, որ դու վայելեցիր ծաղիկները: Դուք ասում ես, որ երբեք չի բավարարի: Հավատում եմ»,- ասված է հոլովակի թիզերում։