Տիմատիի ընկերուհին հղի՞ է

Ռեփեր Տիմատին և մոդել Վալենտինա Իվանովան ավելի քան երկու տարի հարաբերությունների մեջ են։ Երկրպագուները կարծում են, որ նրանց մոտ ամեն ինչ իսկապես լուրջ է, և, ամենայն հավանականությամբ, շուտով տրամաբանական շարունակություն կունենա ամուսնության տեսքով։ Նման մտքերն ամրապնդվում են նաև նրանով, որ ռեփերի մայրը լավ վերաբերմունք ունի որդու ընտրյալի նկատմամբ։ Օրերս աղջիկն ակնարկել էր, որ սենսացիոն լուր ունի:

Մոդելը միջոցառմանը ներկա է եղել առանց իր սիրելիի, ով այժմ գտնվում է ԱՄԷ-ում՝ ընկերների հետ սերֆինգի։ Աղջիկը հետաքրքիր տեսք է ընտրել՝ կրելով բաց սև զգեստ, որով երևացել է նաև նրա որովայնը, ինչը մեծապես ընդգծել է նրա կազմվածքի փոքր փոփոխությունները։ Բաժանորդներն անմիջապես սկսել են գրել այս մասին՝ շնորհավորելով զույգին։

«Կարծես շուտով ինչ-որ մեկը բազմազավակ հայր է դառնալու՝ առանց երբևէ ամուսնացած լինելու»,- գրել են օգտատերերը։