ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի, չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները, վեճերը, որոնք կարճ ժամանակով կփչացնեն բոլորի տրամադրությունը: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, այնպես որ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Կարող եք նախաձեռնող լինել գործերում ու անձնական հարաբերություններում: Ձեր գաղափարները դուր կգան նույնիսկ մյուսների առաջարկած ամեն ինչին քննադատորեն մոտեցող մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը ձեզ կզարմացնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով կորոշեք փոխել ծրագրերը: Ձեզ պետք կգա մանրուքները նկատելու, մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը: Ձեր դիտումներից դուք ճիշտ եզրահանգումներ կանեք, ուստի նույնիսկ փոքրիկ սխալներ չեք գործի:
Ամենաբարդ ու կարևոր գործերից արժե հնարավորինս շուտ գլուխ հանել: Երեկոյան հանգստի կարիք եք ունենալու: Շատ Ցուլեր կուզենան մենակ մնալ կամ էլ ժամանակ անցկացնել ամենամտերիմների հետ: Օրվա այս հատվածում ֆինանսական հարցերը լուծելը կամ գնումներ անելն անցանկալի է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Ամենատպավորվող Երկվորյակները կարող են կորցնել ինքնատիրապետումը, ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջան: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ շրջապատողների համար դժվար կլինի ձեր արարքները հասկանալը: Պատրաստ եղեք բարդ հարցերին պատասխանելուն, ակնհայտ թվացող բաները բացատրելուն:
Օրվա երկրորդ կեսն առաջինից ավելի բարենպաստ կանցնի, ուրախության առիթներ կբերի: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, մտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր ձգտում են աշխատանքի մեջ հաջողության հասնել, բարձրանալ կարիերայի սանդուղքներով: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում, որոշ Խեցգետիններ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Հավանական են հաջող գործարքներ ու շահավետ գնումներ:
Կյանքի մյուս ոլորտներում դրական միտումների ազդեցությունը նույնքան նկատելի չի լինի: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, տանը կենցաղային խնդիրներ կառաջանան: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց որոշակի ջանքերի գնով: Եթե օգնության հարցով դիմեք մտերիմներին, ամեն ինչ ավելի արագ կանեք: Նրանք հաստատ չեն մերժի ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն առանց փոքրիկ դժվարությունների ու ցավալի թյուրիմացությունների չի անցնի: Դրանք հավանական են հատկապես առավոտյան, երբ հազիվ թե հաջողվի արագ գլուխ հանել բարդ գործից կամ լուծել նոր առաջադրանքը: Բայց դուք չեք հանձնվի, համառ կլինեք ու անպայման կհասնեք ձեր նպատակին:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, որոնց կհետևեն հետաքրքիր առաջարկները: Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի փոփոխություններ շրջապատողների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան տարաձայնությունները, նոր վեճերի առիթներ չեն ստեղծվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Պատրաստ եղեք ինքնուրույն գործելու: Նույնիսկ նախկինում բազմիցս օգնության շտապած մարդիկ այսօր չեն կարողանա աջակցել ձեզ, այնպես որ բարդ հարցերը պիտի մենակ լուծեք: Հաջողության հասնել կհաջողվի, եթե կենտրոնանաք ամենակարևորի վրա, դատարկ բաների վրա չշեղվեք:
Օրը բավական անհանգիստ կանցնի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Բայց դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Փորձն ու ինտուիցիան կօգնեն խուսափել սխալներից: Իսկ երեկոյան հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Կհաջողվի գլուխ հանել մի գործից, որն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Ձեր մասնագիտական ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նոր համախոհներ կգտնեք, կստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը:
Անձնական հարաբերություններում հազիվ թե ինչ-որ բան արմատապես փոխվի, բայց դրանք հարթ ու ներդաշնակ կլինեն: Մտերիմները կկիսվեն լավ նորություններով, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների նաև հաճելի անակնկալներով կզարմացնեն: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, որոնց մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հարմար օր է ձեր ծրագրերի մասին պատմելու, պոտենցիալ համախոհների հետ գաղափարներով կիսվելու համար: Այսօր ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված ու պարզապես արհամարհում էին ուրիշի կարծիքը: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Պարզ կդառնա, որ ձեզ հարգում ու գնահատում են:
Մտերիմների հետ շփումներում խնդիրներ չեն առաջանա: Դուք նրանց կես խոսքից կհասկանաք, ինքներդ էլ աջակցություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք նախաձեռնող լինել, հրավիրել ձեզ վաղուց դուր եկող մարդուն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը կարող է դժվարություններ բերել, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դուք ապրումներ չեք ունենա, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, իսկ գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել, ստիպված լինեք հետաձգել: Շուտով պարզ կդառնա, որ այդ ամենից կարող եք օգուտ քաղել, և այդտեղ դուք խուճապի չեք մատնվի:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի, հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Մտերիմների հետ լեզու գտնելը կհեշտանա, կարող եք հանգիստ ու կառուցողական քննարկել նախկինում վեճեր հարուցած հարցերը: Չեն բացառվում լավ նորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը կարևոր իրադարձություններ հազիվ թե բերի, բայց այն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի, իսկ ուրախության առիթներ անպայման կունենաք: Եթե նոր գործ ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես գործել: Ձեզ օգնել չեն մերժի հին ծանոթները. նրանց աջակցությամբ արագ կհաղթահարեք ցանկացած դժվարություն:
Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները կամ ստիպված լինեք վերադառնալ լուծված համարվող հարցերին: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց որոշ ջանքեր պիտի գործադրեք: Երեկոյի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք. դուք կուզենաք հանգստանալ, վերականգնել ուժերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Գումարի հետ կապված հարցերում շտապել չարժե: Գործարքների ու գնումների մասին արժե ինչպես հարկն է մտածել, դրանց հետ կապված փաստաթղթերը մի քանի անգամ ստուգել:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել: Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանք ինչ-որ բանով կուրախացնեն ձեզ: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել էիք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք ընդունել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շփումների տեսանկյունից ամենահեշտ օրը չի լինելու: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում կես խոսքից հասկանում էին ձեզ ու աջակցում: Կարևոր կլինի թեժ վեճերից ու բաց կոնֆլիկտներից խուսափելը: Այստեղ պետք կգա հումորի զգացումը, որի շնորհիվ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտն ու բարձրացնել բոլորի տրամադրությունը:
Օրվա առաջին կեսը պետք է նվիրել գործերին, ընդ որում՝ դրանք բարդ կլինեն: Երկրորդը կուրախացնի հաճելի անակնկալներով, զուգադիպություններով, որոնցից կկարողանաք օգուտ քաղել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: