Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան շտապ հոսպիտալացվել է. նա սրտի կաթված է ստացել

Կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 94-ամյա դաշնակահարը սրտի կաթված էր ստացել։

Ինչպես հայտնում է mash.ru-ն, Պախմուտովան ինքն է դիմել բժիշկներին, քանի որ իրեն վատ էր զգում։ Պոլիկլինիկայում բժիշկները նախնական ախտորոշում են արել և շտապօգնություն կանչել։

Այժմ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հիվանդանոցում է։