Միխայիլ Պիոտրովսկին խոսել է իրավահաջորդի պատրաստման մասին

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով ղեկավարում է թանգարանը ավելի քան 30 տարի, RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն փոխարինողներ կան։

Նա պարզաբանել է, որ նրանք այժմ պատրաստվում են զբաղեցնելու իր տեղը։

«Չեմ ասի անունները, քանի որ անմիջապես կսկսվի ինտրիգը։ Մինչև պայմանագրիս ավարտը դեռ մեկուկես-երկու տարի կա։ Բայց խոսքը մի քանի հոգու մասին է»,- ասել է Պիոտրովսկին:

Աղբյուր` Panorama.am