Pantone-ը պաշտոնապես հայտնել է «2024 թվականի գույնը»

Pantone-ը դեղձագույնը պաշտոնապես անվանել է 2024 թվականի տարվա գույն (PANTONE 13-1023 Peach Fuzz): Մամուլի հաղորդագրության մեջ գունային ապրանքանիշը նկարագրել է ընտրված երանգը որպես «թավշյա, նուրբ դեղձ»:

Pantone գունային ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը ասում է, որ «դեղձի փափուկ երանգը գտնվում է վարդագույնի և նարնջագույնի միջև» և ստեղծում է «հանգստության մթնոլորտ»: