Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց առաջ պայքարել է ծանր հիվանդության դեմ

Դերասանուհի Անջելինա Ջոլին կիսվել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացի դժվար հիշողություններով։ Ինչպես պարզվել է, Անջելինան կաթված է տարել, հաղորդում է Harper’s Bazaar-ը։

«Իմ մարմինը ուժեղ է արձագանքում սթրեսին. արյանս շաքարի մակարդակը բարձրանում և նվազում է: Ամուսնալուծությունից մի քանի ամիս առաջ հանկարծակի կաթված ստացա»,- պատմել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծանոթացել են «Միստր և միսիս Սմիթներ»-ի նկարահանման հրապարակում 2005 թվականին, իսկ 2014 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք հինգ երեխա ունեն՝ Շայլոն, Զահարան, Նոքսը և Վիվիենը, Մեդոքսը և Պաքսը: Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ դերասանուհին պայմանագիր է կնքել մի քանի ֆիլմերում նկարահանվելու համար։ Դրանց թվում է Maleficent-ի երրորդ մասը։