Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը նրան դատի է տվել

Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյ Գրիգորյանը, դատի է տվել նրան որդու համար, գրում է Super-ը։

Սերգեյ Գրիգորյանը բացատրել է, որ ինքը ոչ հրապարակային անձ է և չի ցանկանում հրապարակել ընտանեկան գործերի բոլոր մանրամասները։ Սակայն նա ասել է, որ Գասպարի ծննդյան վկայականում նրա անունը չկա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղայի ծննդյան պահին զույգը ամուսնացած չի եղել։ Գրում է Armlur-ը:

«Պատճառը իմ անհեռատեսությունն ու վստահությունն է, մի խոսքով` երիտասարդության սխալը»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև որոշել է չասել, թե որքան հաճախ է տեսնում Գասպարին, և արդյոք դիմահարդարը խանգարում է որդու հետ շփվելուն։

Աղբյուր՝ Armlur.am