46-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է սեփական լրատվական ալիքը բացել, հայտնում է The Sun-ը։ Ըստ ինսայդերի՝ Քանյեն արդեն մի քանի ամիս է, ինչ զարգացնում է ալիք ստեղծելու գաղափարը և նույնիսկ սկսել է փորձարկել կայքը։
«Յեն մեծ ամբիցիաներ ունի, բայց նույնիսկ նրա մերձավոր շրջապատը ցնցված է այս գաղափարից: Նա վստահ է, որ հաջողության կհասնի, եթե ամեն ինչ ճիշտ արվի։ Ye-ն ցանկանում է մարդկանց տալ մի բան, որը տարբերվում է հիմնական հոսքից», – ասում է անանուն աղբյուրը:
Ի դեպ, արդեն կարելի է մոտավորապես ասել, որ ալիքը կպատմի ԱՄՆ-ի կյանքի մասին։