Քիմ Քարդաշյանն իր շքեղ առանձնատունը զարդարել է տասնյակ տոնածառերով (տեսանյութ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Սուրբ Ծննդի և Ամանորի նախաշեմին իր շքեղ առանձնատան զարդանաքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քարդաշյանը բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ բավականին տաք է և սուրբծննդյան տոների շունչը զգալն այդքան էլ հեշտ չէ: Սակայն թեմատիկ զարդարանքի շնորհիվ, այնուամենայնիվ, հնարավոր է շուրջը տոնական տրամադրություն ստեղծել:

43-ամյա Քարդաշյանը Instagram-ի Stories-ի բաժնում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ 60 մլն դոլար արժողությամբ տան միջանցքում տեղադրվել են բազմաթիվ տոնածառեր, որոնք կարծես ձնով են պատված:

Ընդհանուր առմամբ, հեռուստաաստղը տանը, այդ թվում՝ լոգասենյակում, տեղադրել է տասնյակ տոնածառեր: