Հայտնի են 2023 թվականին Google-ում ամենաշատը փնտրված հարցումները

Google-ն ամփոփել է 2023 թվականի արդյունքները։ Ամենաորոնված մահացած աստղը Մեթյու Փերին է, որին հաջորդում է լեգենդար երգչուհի Թինա Թըրները։ Ամենահաճախ պահանջվող ֆիլմերը եղել են «Բարբի»-ն և «Օփենհայմեր»-ը, իսկ սերիալներից ամենաշատը փնտրել են «The Last of Us»-ը և «Ուենսդեյ»-ը:

Ամենահայտնի իրադարձություններն էին` Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունը, Տիտան բատիսկաֆի խորտակումը, երկրաշարժերը Թուրքիայում և Հիլարի և Իդալիա փոթորիկները: Տարվա լավագույն դերասան է ճանաչվել Marvel-ի աստղ Ջերեմի Ռանները, ով տարեսկզբին սարսափելի վթարի էր ենթարկվել, իսկ դերասանուհին՝ Ջեննա Օրտեգան։ Ամենահայտնի կատարողը Շակիրան է։