Ջոն Լենոնի «Գրեմմի» մրցանակը գնահատվել է 500 հազար դոլար

Աճուրդի է հանվել «Գրեմմի» մրցանակը, որը շնորհվել է Ջոն Լենոնին «ձայնագրության զարգացման գործում ունեցած ներդրման համար»: TMZ -ի հաղորդմամբ, այն գնահատվել է 500 հազար դոլար։

Բրիտանական լեգենդար The Beatles խմբի բոլոր անդամները 1972 թվականին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արձանիկներ են ստացել «ձայնագրության զարգացման գործում իրենց ներդրման համար»։ Սակայն Ջոն Լենոնը չի ցանկացել վերցնել մրցանակը՝ պատճառաբանելով, որ այլևս խմբի անդամ չէ։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, արձանիկի հետ միասին աճուրդի կհանվի, Լենոնի ակնոցը և այլ իրեր: Աճուրդը կանցկացվի «Gotta Have Rock and Roll» տան կողմից դեկտեմբերի 15-ին։

Աղբյուր` Panorama.am