Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ»-ի նկարահանման հրապարակում ցածրահասակ դերասանների շնորհիվ 1 միլիոն դոլար է խնայել

«Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ասել է, որ իրենք ստիպված են եղել մասսայական տեսարանների համար ցածրահասակ դերասանների ընտրել, քանի որ այս կերպ նրանք արհեստականորեն մեծացրել են դեկորացիայի մասշտաբները և նավի կրկնօրինակը, ասել է նա Los Angeles Times-ին։

Ամբողջ բյուջեն, որը հատկացվել է «Տիտանիկի» նկարահանման համար, կազմել է 200 միլիոն դոլար, ի դեպ, այդ չափանիշներով այն ամենաթանկ ֆիլմն էր։ Հսկայական գումար է ծախսվել դեկորացիայի ստեղծման և նավի կառուցման վրա։ Վերստեղծված նավը ընդամենը 50 մետր է կարճ եղել իրական տարբերակից։

Այնուամենայնիվ, տեսախցիկը ունի իր առանձնահատկությունները. այն երբեմն փոքրացնում է առարկաները այն դեպքերում, երբ դա բացարձակապես անհրաժեշտ չէ: Այդ իսկ պատճառով որոշվել է դիմել վիզուալ հնարքներին։ «172 սմ-ից բարձր հասակ ունեցողներին մերժել ենք»,- ասել է ռեժիսորը։