Բիանկա Ցենսորին՝ Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի երեխաների հետ Մայամիում

Բիանկա Ցենսորին և Քիմ Քարդաշյանի երեխաները Մայամիում միասին ներկա են գտնվել Քանյե Ուեսթի՝ Vultures նոր ալբոմի շնորհանդեսին։ Ռեփերի կնոջը նկատել են պապարացիները՝ ռեփերի դուստրերի և ավագ որդու հետ միջոցառմանը գնալիս։

Բիանկան կրել է երկար կաշվե վերարկու, կարմիր երկարաճիտ կոշիկներ և գլխարկ։ Իր գրկում նա պահել է Քանյեի և Քիմի կրտսեր դստերը՝ հինգամյա Չիկագոյին։ Ցենսորիի կողքին էին 10-ամյա Նորթը, որը ելույթ է ունեցել բեմում, և ութամյա Սեյնթը։

Օրերս Բիանկա Ցենսորին և Քանյե Ուեսթը Մայամիում այցելեցին Art Basel ժամանակակից արվեստի տոնավաճառ, որտեղ երաժշտի կինը կրկին անսովոր տեսքով էր հայտնվել: Նա հագել է մերկ բոդի և թափանցիկ կրունկներ։ Բիանկայի կերպարն ամբողջացրել են մորթե գլխարկն ու փափուկ արջուկը: Նախկինում Ցենսորին արդեն հայտնվել էր նմանատիպ հագուստով։