Կարեն Ասլանյանը, Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը՝ նոր նախագծում (տեսանյութ)

Դերասաններ Կարեն Ասլանյանը, Մերի Քոչարյանը, Հրանտ Հովսեփյանը, Լյով Խուրշուդյանը և այլք ներկայանալու են նոր հեռուստանախագծում, որը բաղկացած է 3 մասից, իսկ նախագիծը կլինի «Շանթ»-ի եթերում: 

«Ամենաթանկ նվերը» հեռուստանախագիծի ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է:

Կարեն Ասլանյանը նաև հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով. «Ամանորը կանցկացնենք միասին: Կտեսնեք ինձ լրիվ նոր կերպարում: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ,բայց վստահեցնում եմ շատ թույն բան է սպասվում»: