Կիրկորովը դատի է տվել Ուսպենսկայային՝ պահանջելով 10 միլիոն ռուբլի

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայի դեմ 10 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել։ Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝  Կիրկորովը վրդովվել է, որ Ուսպենսկայան Ալյոնա Բլինին տված հարցազրույցում իրեն անվանել է «կնատյաց»:

Ուսպենսկայայի դեմ պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցը ներկայացվել է երեկ: Կիրկորովի խոսքով՝  երգչուհին ասել է մի բան, որը բացարձակապես չի կարելի հանդուրժել։ Օրինակ՝ նա Կիրկորովին անվանել է «կնատյաց՝ չնայած նա արդեն 30 տարի երգում է կանանց  հանդեպ սիրո մասին»։

Կիրկորովը բարոյական վնասը գնահատել է 10 միլիոն ռուբլի. բացի այդ, Ուսպենսկայայից մտադիր են գանձել մոտ երկու միլիոն ռուբլի դատական ծախսերի համար։