Թոմ Քրուզը հանդիպում է ռուսաստանցի օլիգարխի նախկին կնոջ հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզը, որը համարվում է ամենացանկալի փեսացուներից,  հանդիպում է ՌԴ պատգամավորներից մեկի դստեր, ադամանդերի առևտորով զբաղվող ռուսաստանցի օլիգարխի նախկին կնոջ՝ Էլսինա Խայրովայի հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 61-ամյա Քրուզին և 36-ամյա Խայրովային միասին են տեսել Լոնդոնում տեղի ունեցած խնջույքներից մեկի ժամանակ:

«Նրանք անբաժան էին, ակնհայտորեն զույգ էին: Թվում էր՝ Քրուզը հիացած է նրանով»,- Daily Mail-ին ասել է ռուսական միջոցառման հյուրներից մեկը։

Նշվում է, որ զույգը միասին է հայտնվել  երեկույթին՝ ի զարմանս հյուրերին: Խայրովան և Քրուզը պարել են, ապա միասին լքել միջոցառումը:

«Երեկոյի մեծ մասը նա պարում էր տիկին Խայրովայի հետ», – պատմել է հյուրերից մեկը:

Նախկին մոդելը, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, նախկինում ամուսնացած է եղել ռուս մեծահարուստ Դմիտրի Ցետկովի հետ: