Հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերն առաջին անգամ միջոցառման կարմիր գորգին է հայտնվել իր և սուպերմոդել Իրինա Շեյքի վեցամյա դստեր՝ Լեայի հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հայրն ու դուստրը մասնակցել են Կուպերի նոր ֆիլմի՝ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնի մասին կենսագրական «Մաեստրո» կինոնկարի լոսանջելեսյան պրեմիերային:
Ի դեպ, Լեան ևս նկարահանվել է աստղային հայրիկի նոր ֆիլմում՝ մարմնավորելով փոքրիկ Ջեյմի Բերնսթայնին:
48-ամյա Կուպերը «Մաեստրո» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին: