Բրեդլի Կուպերն առաջին անգամ կարմիր գորգին է հայտնվել 6-ամյա դստեր հետ (լուսանկարներ)

Հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերն առաջին անգամ միջոցառման կարմիր գորգին է հայտնվել իր և սուպերմոդել Իրինա Շեյքի վեցամյա դստեր՝ Լեայի հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հայրն ու դուստրը մասնակցել են Կուպերի նոր ֆիլմի՝ կոմպոզիտոր Լեոնարդ Բերնսթայնի մասին կենսագրական «Մաեստրո» կինոնկարի լոսանջելեսյան պրեմիերային:

Ի դեպ, Լեան ևս նկարահանվել է աստղային հայրիկի նոր ֆիլմում՝ մարմնավորելով փոքրիկ Ջեյմի Բերնսթայնին:

48-ամյա Կուպերը «Մաեստրո» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին: