Ալոպեցիա հիվանդությունը բնորոշվում է մարմնի մի հատվածի կամ ամբողջ մարմնի մազաթափությամբ: Համարվում է, որ օջախային ալոպեցիան աուտոիմուն հիվանդություն է և փոխանցվում է ժառանգաբար:
Ալոպեցիայի տիպիկ սկզբնական ախտանիշը փոքր ճաղատ հատվածների ի հայտ գալն է։ Մազերից ազատված մաշկն ունի առանց սպիների, նորմալ տեսք։ Ցավոք, պայքարել այս հիվանդության դեմ հնարավոր չէ: Այն առաջացնում է լուրջ սթրես և չնայած որ առանձնահատուկ վնաս չի հասցնում առողջությանը, այն սարսափելի վատ է ազդում ինքնագնահատականի վրա: Ալոպեցիան ամենից հաճախ հանդիպում է կանանց մոտ:
Բրիտանացի լուսանկարիչ Էրիկ Մալդբերգը որոշել է իրականացնել ֆոտոշարք՝ լուսանկարելով այդ խնդրով տառապող կանանց և նրանց ցույց տալով, որ անգամ առանց մազերի, նրանք հիասքանչ են:
Victoria’s Secret ապրանքանիշի աշխարհահռչակ մոդելներից Լաիս Ռեիբեյրոն նույնպես տառապում է այս խնդրով, սակայն հանրությանը նա միշտ ներկայանում է կեղծամով, ինչի շնորհիվ իդեալական կարողանում է քողարել իր թերությունը:
Լուսանկարիչը կոչ է արել աղջկան հանել կեղծամն ու ապացուցել ողջ աշխարհի կանանց, որ ալոպեցիան դատավճիռ չէ, այլ փորձություն է, որը պետք է հոգեպես հաղթահարել: