Օրվա թիվը. Ջենիֆեր Լոպեսի առանձնատունը 24 լոգարան ունի

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի հետ հարսանիքից հետո Կալիֆորնիայի Բել Էյր քաղաքում առանձնատուն և ընդարձակ հողամաս գնեց։ Այս առանձնատունը փոփ աստղին արժեցել է մոտ 60 մլն դոլար։ Այժմ նա պատրաստվում է դիմավորել Ամանորը, ուստի ցուցադրել է կադրեր իր տնից։

Օրերս երգչուհին ամբողջ տունը զարդարել է ամանորյա դեկորով։ Նա ցուցադրել է ոսկեգույն զարդարված հսկայական տոնածառը՝ իր Instagram-ում տեղադրելով լուսանկար: Երգչուհու տան ինտերիերը ձևավորված է դասական ոճի պաստելային գույներով։ Ամբողջ փայտե կահույքը ժամանակակից և լակոնիկ տեսք ունի: Ի դեպ, տարածքի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ։

Նրա տունն ունի 12 ննջասենյակ, 24 լոգասենյակ, մի քանի հյուրասենյակ՝ բուխարիներով և պանորամային պատուհաններով, գրասենյակներ, կինոթատրոն, մասնավոր սպա և անհատական ​​գեղեցկության սրահ, հայտնում է Daily Mail-ը։