Սելենա Գոմեսն իր սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել

Անցած շաբաթ հայտնի դարձավ Ջասթին Բիբերի ընկերոջ՝ Բենի Բլանկոյի հետ Սելենա Գոմեսի սիրավեպի մասին։ Երևում է, որ երգչուհին ակնհայտորեն դադարել է թաքցնել իրենց հարաբերությունները։

Երգչուհին Ինստագրամ սոցիալական ցանցի Stories-ում լուսանկար է հրապարակել, որում Բեննին թեքվել է աղջկա կողմը և գրկել նրան։ Սելենան իր հերթին գրկել է սիրելիին։ Եվ չնայած մենք տեսնում ենք նրա դեմքի միայն կեսը, նրա լայն ժպիտն ամեն ինչ ասում է։

Ի դեպ, նախկինում խոսակցություններ կային, որ Սելենա Գոմեսը հանդիպում է «Անամոթ» սերիալի աստղ Ջերեմի Ալեն Ուայթի հետ։ Սակայն լուրերի հրապարակումից անմիջապես հետո նրան լուսանկարել էին նախկին կնոջ հետ։ Իսկ վերջերս տաբլոիդները գրել էին նաև, որ դերասանուհին սիրավեպ է ունեցել պրոդյուսեր և դիջեյ Ֆրեդ Գեյնի հետ։

Հիշեցնենք նաև, որ դերասանուհին երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջասթին Բիբերի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 2010 թվականին։ Աստղերը բաժանվեցին, հետո նորից միացան մինչև 2017թ.: 2018 թվականի ամռանը երգիչը Հեյլիին ամուսնության առաջարկություն է արել։ Սելենան դժվարությամբ է հաղթահարել այդ փուլը՝ նրա հետ բաժանվելուց հետո հայտնվելով վերականգնողական կենտրոնում։