Ջեյմս Քեմերոնը խոսել է «Ավատար»-ի երրորդ և չորրորդ մասերի մասին

Ջեյմս Քեմերոնը չի պատրաստվում այսքանով կանգ առնել: Այն փաստը, որ «Ավատար. ջրի ճանապարհը» միջազգային կինովարձույթում առաջ է անցել «Տիտանիկից» և դարձել պատմության մեջ երրորդ ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը, ակնհայտորեն պատճառ է դառնում ֆիլմի ևս երկու մաս ստեղծելու համար։

Ռեժիսորը մի քանի հարցազրույց է տվել, որտեղ մանրամասներ է պատմել ֆիլմի երրորդ և չորրորդ մասերի նկարահանումների մասին։ «Ավատար 3-ի ստեղծագործական մեծ ձեռքբերումը կլինի կերպարների ավելի մեծ խորությունը: <…> Այս ֆիլմաշարի ամբողջ գաղափարը այս մարդկանց հետ ապրելն ու նրանց հետ այս էպիկական ճանապարհորդությունն է: Այսպիսով, ես կարծում եմ, որ խոսքը ոչ թե «Մենք ձեզ ցույց կտանք լավագույն բանը, որ երբևէ արվել է ջրի մեջ», այլ հերոսների սրտում և հոգում խորանալու մասին: Եվ շատ հետաքրքիր նոր կերպարներ են ներկայացվել նաև: Սա ժամանակի ճանապարհորդություն է: Այն կշարունակվի երրորդ, չորրորդ և հինգերորդ ֆիլմերում։ Այս ամենի մեջ էպիկական շրջան կա»,- ասել է Քեմերոնը GQ-ին:

Ռեժիսորը նաև կիսվել է, որ երրորդ մասի նկարահանումների ժամանակ թիմը նկարահանել է չորրորդ մասի մի մասը, քանի որ «բոլոր երիտասարդ կերպարները ժամանակի ընթացքում մեծ թռիչք կունենան», «մենք տեսնում ենք նրանց, հետո վեց տարով հեռանում ենք» և կրկին վերադարձ»։