«4 տարի սիրելի մարդու կողքին». Միհրանն ու Արփին նշել են ամուսնության տարեդարձը

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն արդեն 4 տարի է, ինչ ամուսնացած են: Զույգը ամուսնության տարեդարձի առթիվ հարսանեկան լուսանկարներով է կիսվել:

«4 տարի սիրելի մարդու կողքին»,- լուսանկարները մեկնաբանել է զույգը:

Նշենք, որ ամուսինները մեկ որդի ունեն՝ Ռոբերտը, ով լույս աշխարհ է եկել 2020-ի հուլիսի 4-ին: