Շուֆուտինսկին խոստովանել է, որ երբեմն անվասայլակով է տեղաշարժվում

Ռուս շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին խոստովանել է, որ երբեմն մեջքի ցավի պատճառով ստիպված է լինում անվասայլակով տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է СтарХит-ը։

Շուֆուտինսկին պատմել է, որ երբեմն ողնաշարը ցավում է և եթե պետք է շատ քայլի, օգտագործում է անվասայլակ։ «Դրանում որևէ բան չկա։ Սա ամոթ չէ»,- ասել է Շուֆուտինսկին։

Երգիչը նշել է, որ դա իրեն չի խանգարում ելույթ ունենալ ու ակտիվ ապրելակերպ վարել։

Հրատարակությունը հիշեցնում է, որ տարեսկզբին Շուֆուտինսկին հոկեյ էր խաղացել և վնասվածք ստացել, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել էր բեմ։

Աղբյուր` Panorama.am