Hermès-ի ժառանգորդը ցանկանում է որդեգրել 51-ամյա այգեպանին, որպեսզի նրան կտակի 11 մլրդ դոլար կարողության կեսը

Նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ապրանքանիշերից մեկի՝  Hermès-ի ժառանգորդ Նիկոլյա Պուեշը մտադիր է ավելի քան 11 միլիարդ դոլար կարողության կեսը կտակել իր այգեպանին:

Ինչպես գրում է forbes.com-ը, Պուեշն ամուսնացած չէ, չունի ժառանգ: Այժմ նա մտադիր է որդեգրել 51-ամյա այգեպանին՝ նրան դարձնելով իր օրինական ժառանգ: Արդյունքում այգեպանն ու նրա ընտանիքը կստանան 11.5  միլիարդ դոլար կարողության և անշարժ գույքի մի մասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուեշն արդեն այգեպանին է տվել սեփականություն Մարոկկոյում և վիլլա Շվեյցարիայում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 6 միլիոն դոլար:

Պուեշը Hermès-ի հիմնադիր Թիերի Հերմեսի հինգերորդ սերնդի ժառանգն է: