Համացանցում քննարկվում են Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի լուսանկարն՝ առանց դիմահարդարման

Համացանցը քննարկում է Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի ռեզոնանսային լուսանկարը։ Victoria’s Secret-ի նախկին հրեշտակին պապարացիները բռնացրել են պարուհի Կամիլա Խալիդի հետ Լոնդոնի շենքերից մեկից դուրս գալիս։

Ռոզին ակնհայտորեն պատրաստ չէր հանդիպել լրագրողներին: Բրիտանացի սուպերմոդելը հագել էր սպորտային հագուստ՝ անթև սև բաճկոն մոխրագույն հուդիի վրա, յոգայի գուլպաներ և Chanel-ի սպիտակ և ոսկեգույն հորթի կաշվից ու թավշյա սպորտային կոշիկներ: Ռոզիի մազերը հավաքված էին հասարակ պոչիկի մեջ, և նրա դեմքին ոչ մի դիմահարդարում չկար:

Հենց մոդելի «մաքուր» դեմքն էր, որ մեծ աղմուկ բարձրացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Համացանցի շատ օգտատերեր զարմացած էին Ռոզիի մաշկի վիճակով, և նրանք սկսեցին մեղադրել աստղին Instagram-ում իր լուսանկարները չափից դուրս ռետուշի ենթարկելու մեջ՝ ստեղծելով անհասանելի գեղեցկության կերպար և տրավմատացնելով կանանց հոգեկանը, որոնցից հասարակությունն արդեն չափից շատ է պահանջում:

«Սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի գրեթե անաղարտ գեղեցկությունը: Եվ նա արդեն սոսնձել է թարթիչները և լցրել շուրթերը: Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ առանց դրանց»,- մեկնաբանել է «Самые СЛИВки» տելագրամ ալիքը:

Սակայն մոդելի երկրպագուները հանդես են եկել ի պաշտպանություն նրա։ Նրանց կարծիքով՝ ֆիլտրեր օգտագործելու մեջ վատ բան չկա, քանի որ դա անում են գրեթե բոլորը։ Իսկ պապարացիների «ազնիվ» լուսանկարները միայն հիշեցնում են, որ «հայտնի մարդիկ նույնպես մարդիկ են»։

«Մի պահ ինքնագնահատականը բարձրացնելու համար. նույնիսկ աստղեր են վատ օրեր ունենում: Պարարացին նկատել է Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիին առանց դիմահարդարման: Եվ հաճելի է իմանալ, որ նա ռոբոտ չէ, ով կատարյալ տեսք ունի 24/7»,- ասվում է «Only No One» տելեգրամ ալիքում»: